Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3

Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3

Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով։

 

Սովորական ջուր

Օրական առավելագույն նորման 35 մլ է՝ 1 կգ քաշին։


Մաքուր ջուրն ամենաօգտակար հեղուկն է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար։ Զով շինության մեջ, օդորակիչի առկայության պայմաններում նորման կարելի է նվազեցնել մինչև 30 մլ 1 կգ-ին։ Սպորտով ակտիվորեն զբաղվելիս և մարզվելիս, հատկապես արևի տակ և տոթ պայմաններում, նորման պետք է ավելացնել։


Պետք է խմել քիչ-քիչ՝ 2-3 կում յուրաքանչյուր 20 րոպեն մեկ: Եթե շատ խմենք և ուշ-ուշ, ջուրն անմիջապես դուրս կգա մեր օրգանիզմից։ Իսկ մեր խնդիրն այլ է. հարկ է օրգանիզմի բջիջները հագեցնել խոնավությամբ, որպեսզի արյունը չխտանա։ Շոգ եղանակին կաթվածները, ջերմային հարվածները հաճախ տեղի են ունենում հենց արյան խտացման հետևանքով։
Շատ շոգ եղանակին ջրի մեջ կարելի է մի քիչ աղ ավելացնել. այդպես հեղուկն ավելի երկար կմնա օրգանիզմում։


Տնային լիմոնադՏնային լիմոնադ

Օրական ընդունման առավելագույն նորման 1 լիտր է։


Ծարավը հագեցնող գերազանց ըմպելիք է։ Ահա բաղադրատոմսի մեկ օրինակ. մեկ լիտր ջրին ավելացնում ենք կիտրոնի կամ մի քանի լայմի հյութ, կտրտում ենք թարմ կոճապղպեղի արմատ և ավելացնում անանուխի մի քանի ճյուղ։ Կարելի է ավելացնել նաև սառցե խորանարդիկներ։


Հանքային ջուրՀանքային ջուր

Օրական ընդունման առավելագույն նորման կազմում է 0,5-1 լիտր։


Հանքային ջուրը պետք է լինի հիմնային՝ կալիումի, կալցիումի, նատրիումի աղերով։ Շոգին թթվահիմնային հավասարկշռությունը շեղվում է դեպի թթվայինը, իսկ հանքային ջուրը թույլ է տալիս այն արագ վերականգնել։ Պարտադիր չէ ամբողջ տարին հանքային ջուր խմել, սակայն շոգին օրգանիզմի համար այն մեծ օգնություն է։

 

ԹանԹան

Օրական ընդունման առավելագույն նորման 1 լիտր է։


Պղպջակներով հագեցած լինելու շնորհիվ թարմ թանը նպաստում է թքարտադրությանը, հետևաբար, խմելու ցանկություն քիչ է առաջանում։ Ըմպելիքն օգնում է կարգավորել թթվահիմնային հաշվեկշիռը։

 

Մրգային օշարակՄրգային օշարակ
Օրական ընդունման առավելագույն նորման 1 լիտր է։


Տնային պայմաններում պատրաստված օշարակի իդեալական տարբերակը կարող է պարունակել միայն ջուր և հատապտուղներ։ Թթվաշության շնորհիվ այն արագ է հագեցնում, պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և վիտամին С։
 

Լոլիկի հյութԼոլիկի հյութ
Օրական ընդունման առավելագույն նորման 1 լիտր է։


Բանջարեղենային հյութերն օգտակար են առողջության համար։ Առաջին տեղում լոլիկի հյութն է։ Այն նոսրացնում է արյունը, ինչն էլ անհրաժեշտ է շոգին։ Կարելի է մի քիչ աղ ավելացնել, և հեղուկն ավելի երկար կմնա օրգանիզմում։ Ի դեպ, ջերմային մշակման ենթարկված լոլիկի հյութն առավել օգտակար է. ավելի շատ լիկոպին է պարունակում, որն օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսի-
դանտ է։ Որոշ հետազոտողների կարծիքով՝ այն նվազե-ցնում է ուռուցքային հիվանդությունների ռիսկը։ Լոլիկի հյութ կարելի է պատրաստել բարձրորակ տոմատի մածուկից՝ եռացրած ջուր ավելացնելով, այնուհետև` հովա-ցնելով։ Այս ըմպելիքը նույնպես օգտակար է լիկոպինի պարունակության շնորհիվ։

 

Թեյի սունկԹեյի սունկ
Ամենօրյա նորման 2 բաժակ է։


Շատ լավ մթերք է, սակայն պետք է հաշվի առնել ըմպելիքի խտությունը։ Հասուն սունկն ավելի օգտակար է, շաքարը նրանում խմորվում է, կալորիականությունն էլ ցածր է։ Հարկ է հիշեցնել, որ խմելուց հետո ցանկալի չէ ղեկին նստել։

 

ԿեֆիրԿեֆիր
Ամենօրյա ընդունման նորման 1 լիտր է։


Կեֆիրը և՛ սնունդ է, և՛ ըմպելիք։ Շատերն են գերադասում շոգին ծարավը հագեցնել, օրինակ, յուղազրկված կեֆիրով։
 

Իսկական հացային կվասԻսկական հացային կվաս
Ամենօրյա նորման 1 լիտր է։


Գերազանց մթերք է. և՛ օգտակար նյութեր է պարունակում, և ծարավն է լավ հագեցնում։

 

Իսկ ահա կոնցենտրատներից պատրաստված կվասը սննդաբանների կողմից ընդամենը երկու բալ է ստացել։ Սա բոլորովին այլ պատմություն է, այդ կվասը շաքար է պարունակում։ Դրանով չես հագենա, ընդհակառակը՝ բերանի չորությունն ավելի կտանջի։
 

Յոգուրտ կաթնաթթվային ըմպելիքՅոգուրտ կաթնաթթվային ըմպելիք
Օրական առավելագույն նորման՝ 1 բաժակ։

 

Օդի բարձր ջերմաստիճանի դեպքում այն կարող է դրական դեր խաղալ, օրինակ, շաքարախտով հիվանդների համար։ Տոթ ժամանակ քրտինքի հետ արագ հեռանում են նաև օրգանիզմին անհրաժեշտ էլեկտրոլիտները՝ կալցիումը և կալիումը։ Քաղցի դեպքում մարդը լիովին կարող է կորցնել գիտակցությունը։ Այս դեպքում նշված մթերքը կարող է արագ վերականգնել նորմալ վիճակը։
 

ԿաթԿաթ
Օրական առավելագույն նորման՝ 0,5 լիտր։


Այո, կաթը հեղուկ է, բայց այն ծարավը չի հագեցնի։ Կաթ խմելուց հետո խմելու ցանկությունը պահպանվում է։ Շատ թարմ կաթը հիմնային է, շոգ ժամանակ խմելու համար այն հարմար է։ Սակայն խանութներում վաճառվողը, հազիվ թե օգտակար լինի։
 

Մրգային հյութերՄրգային հյութեր
Փաթեթավորված հյութերի ամենօրյա նորման մեկ բաժակ է։


Փաթեթավորված մրգային հյութերը հարուստ են շաքարով, ինչը նշանակում է՝ ավելի կծարավեցնեն։ Թարմ քամված հյութերն, իհարկե, ավելի օգտակար են, նրանցում պարունակվող շաքարը բնական է։

 

ԿոմպոտԿոմպոտ
Ընդունման ամենօրյա նորման 2 բաժակ է։


Չրերից, առանց շաքարի, լավ նոսրացված կոմպոտներն օգտակար են, հատկապես եթե կոմպոտը եփված է «հիմնային» մրգերից՝ թզից, ծիրանաչրից։
 

Քաղցր գազավորված ըմպելիքՔաղցր գազավորված ըմպելիք
Ցանկալի է չխմել, շաքարը շատ է. և՛ չեք հագենա, և՛ կազմվածքը կփչացնեք։

 

Ի դեպ, իսկ թեյը և սո՞ւրճը
Թեյի և սուրճի բացասական կողմը կոֆեինի բարձր պարունակությունն է։ Դրանք ըմպելուց հետո կրկին ջուր խմելու կարիք է լինում, հակառակ դեպքում օրգանիզմն արագ կջրազրկվի։

 

Սուրճ, սև և կանաչ թեյ՝ 4 բալ
Օրական ընդունման առավելագույն նորման՝ 4 բաժակ (200 մլ)։
Կանաչ թեյը հիմնային միջավայր ունի և ավելի օգտակար է, քան` սևը։ Սև թեյի միջավայրը թթվային է, դրանից հետո պետք է անպայման սովորական ջուր խմել: Նույնը կարելի է ասել նաև սուրճի մասին։ Ցանկալի է խմել ոչ խիտ սուրճ։  

 

https://www.kp.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ